Շվեյցարիայի նախագահ Գի Փարլեմանը Ժնեւում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Ջո Բայդենին նվիրել է Tissot շվեյցարական ապրանքանշի ժամացույց, որոնք Ռուսաստանում հասանելի կլինեն միայն 2022 թվականի հունվարից:

«Կոնֆեդերացիայի նախագահ Գի Փարմելանը նվիրել է նախագահ Պուտինին եւ նախագահ Բայդենին շվեյցարական բարձր տեխնոլոգիական ժամացույց»,- ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության եւ գիտության դաշնային դեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկուս Շպերնդլին:

Հայտնի է, որ Փարմելանը նվիրել է նախագահներին Tissot ապրանքանշի T-Touch Connect Solar մոդելը:

Tissot-ի հաղորդակցման դեպարտամենտի ներկայացուցիչ Էլեոնորա Դեգանին հայտնել է, որ ժամացույցի այդ մոդելի առաջարկվող մանրածախ արժեքը 995 շվեյցարական ֆրանկ է (շուրջ 1,1 հազար դոլար):

Ժամացույցի այդ մոդելն անջրաթափանց է, դրա թվատախտակը համալրված է շափյուղա ապակով, որը դիմակայուն է քերծվածքների նկատմամբ: T-Touch Connect Solar մոդելը գործառույթներում կա զարթուցիչ, կողմնացույց, քայլերի հաշվարկի հնարավորություն եւ թայմեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Բայդենը Ժնեւում հանդիպման ընթացքում փոխանակվել են նվերներով: Պուտինն Ամերիկայի առաջնորդին նվիրել է «Մոսկվա» խոխլոմայի հավաքածու, իսկ Բայդենն իր ռուս գործընկերոջը նվիրել է արեւային ակնոց-ավիատոր եւ բյուրեղապակյա արձանիկ: