Լեհաստանի փոխվարչապետ, Պետական անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Կաչինստկին մեղադրել է Ռուսաստանին մասշտաբային կիբերհարձակում գործելու մեջ, որի ընթացքում տուժել են տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ, հաղորդում է DW-ը:

«Կիբերհարձակման են ենթարկվել Լեհաստանի առավել կարեւոր պաշտոնական անձինք, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող նախարարներ ու պատգամավորներ»,-հայտարարել է «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցության առաջնորդը:

Կաչինսկիի խոսքով՝ համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է Ներքին անվտանգության գործակալության եւ Ռազմական հակահետախուզության ծառայության կողմից: Լեհական կառույցների եւ դաշնակիցների հատուկ ծառայությունների անցկացրած վերլուծության արդյունքում պարզվել էր, որ հաքերական հարձակումն իրագործվել է Ռուսաստանի Դաշնության տարածքից, նշել է քաղաքական գործիչը:

Հարձակման հիմնական նպատակներից մեկն է լեհական հասարակությանը հարված հասցնելն ու երկրի ապակայունացումը, հայտարարել է Կաչինսկին՝ զգոնության կոչ անելով լեհերին: Նրա խոսքով՝ ներկայում շարունակվում է ապացույցների հավաքագրումն ու իրականացվում են պարզաբանման աշխատանքներ կիբերհարձակումներից տուժածների եւ պոտենցիալ զոհերի շրջանում:

Նա չի նշել, մասնավորապես, երբ էր իրագործկվել կրբերհարձակումը: