Հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ հունիսի 18-ին այցելել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ-ից:

Նրանք ծանոթացել են զորամասի պատմությանը, անցած մարտական ուղուն, հրաձգային զենքերի տեսակներին, զինծառայողների կեցության պայմաններին: Այնուհետև, հետևելով սպաների ցուցումներին, կատարել են հրաձգության վարժություններ։

Զորամասի հրամկազմը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին։