Այսօր կրկին հարձակվել են Ազատություն կուսակցության Կապանի գրասենյակի վրա։ Պոկել են բոլոր պաստառները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ երեկ ոստիկանապետն ասում էր, թե նախօրեին կատարված հարձակումն իրենք չեն։ Դե հիմա կրկնվում է։ Ս՞ա ինչի հետ է կապված։ Միգուցե երեկվա հեռուստաբանավե՞ճի, որտեղ նիկոլը պարտություն կրեց։ Միջադեպի վրա հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը։