Մենք ունեցել ենք լավ հնարավորություն, որպեսզի դուրս գանք այս բարդ իրավիճակից, եթե մենք իրագործեինք այն, ինչ ես առաջարկել եմ Հայաստանի երկու նախագահներին: Այդ մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միավորվելու առաջարկին պայմանով, որ ոչ մեկն անձամբ չի հավակնի ինչ-որ պաշտոնին:

«Կձեւավորվե՞ր արդյոք տեխնոկրատների կառավարություն, որը կշտկեր իրավիճակը 1-2 տարվա ընթացքում: Եթե իմ առաջարկն ընդունվեր, ապա Փաշինյանը դրանից հետո 1-2 շաբաթվա ընթացքում կփախներ Հայաստանից: Բոլոր բացասական հետեւանքների գլխավոր մեղավորները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք մերժել են այդ ծրագիրը: Եւ նրանք այդ մերժման համար խելամիտ բացատրություն չունեն: Ստացվում է, որ նրանք պատրաստվում են երկրին ավելի մեծ վնաս հասցնել, քան արել են այս ամբողջ ընթացքում»,-նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա հավելել է, որ իրենց կուսակցության դիրքորոշումն անընդհատ աղճատել են:

«Երբ մենք խոսել ենք խաղաղության մասին, մեզ պատասխանել են, որ մենք ցանկանում ենք հանձնել հողերը: Երբ մենք խոսել են փոխզիջման մասին, մեզ պատասխանել են, որ մենք ցանկանում ենք ավելի շատ մասը հանձնել: Երբ խոսել ենք Թուրքիայի հետ խաղաղության մասին, մեզ պատասխանել են, որ ես թուրք եմ, հրեա եւ այլն»,-ընդգծել է առաջին նախագահը:

Նա նշել է, որ 2008 թվականին հզոր շարժում էր, որի ժամանակ դաստիարակվել է ամբողջ սերունդ:

«Նույնը նաեւ ղարաբաղյան շարժման սկզբում էր: Դա երկու դպրոցներ են: Այսօր դա չկա»,-եզրափակել է Տեր-Պետրոսյանը: