Այսօր փոքր ու միջին բիզնեսով զբաղվում է 300 հազար ընտանիք, սակայն փոքր ու միջին բիզնեսը վճարում է բյուջեի 1,2 տոկոսը, սա խայտառակություն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Էջմիածնում քարոզարշավի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ցանկացած պետությունում փոքր ու միջին բիզնեսը բյուջեին տալիս է 25 տոկոսից բարձր եկամուտներ: Իսկ մեզ մոտ տալիս 1,2 տոկոս: Կարելի է փոքր ու միջին բիզնեսին ասել՝ ժողովուրդ ջան, մեկ տարի ձեզ հարկերից ազատում ենք, դրանով այդ 300 հազար ընտանիքին հնարավորություն ենք տալիս ապրելու, չվախենալու, որ ամեն մի թղթի համար, ՀԴՄ չխփելու համար կարող են պրոբլեմ սարքել»,-ասաց նա: