Մենք ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնա: Այս մասին հունիսի 18-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է, որ դաշինքը ծրագիրը ներկայացրել է բնակիչների հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ, սակայն փորձել է անտեսել հակառակորդի հիմար հայտարարությունները՝ ժամանակ չկորցնելով դրանց վրա: «Մենք խնդիր ունենք, որ այս պայքարը յուրաքանչյուրի պայքարն է, եւ այսօր մենք փաստեցինք, որ հաջողել ենք: Խնդրեմ», - նա ձեռքով ցույց է տվել մարդկանցով լի հրապարակը:

Սաղաթելյանը ընդգծել է, որ խոստացված ամեն բան կդառնա ծրագիր` որոշակի ժամանակացույցով, եւ հաշվետու են լինելու գործունեության համար:

«Մենք ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու: Ձեզ եւ մեր պետականությանը չենք դավաճանելու», - հավաստիացրել է Սաղաթելյանը: Դիմելով ընտրական հանձնաժողովներում դաշինքի ներկայացուցիչներին՝ նա հորդորել է զգոն լինել, թույլ չտալ խախտումներ հակառակորդների կողմից, իսկ եթե այդպիսիք լինեն, «ջարդել նրանց ձեռքերը» (օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի սեփական տերմինաբանությունը - խմբ.): «Հունիսի 20-ը նոր Սարդարապատ է դառնալու», - ասել է Սաղաթելյանը: