Ռուսաստանը կվերականգնի ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ հունիսի 22-ին, հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այդ որոշումը կայացրել են ռուսական տեսչական խմբի եզրակացության հիման վրա, որն այցելել է երկիրը:

Գոլիկովան նաեւ նշել է, որ Թուրքիայում կազմակերպել են սպասարկման ոլորտում անձնակազմի պատվաստում: Հյուրանոցների աշխատակիցների շրջանում պատվաստվածների թիվը կազմում է 60-90 տոկոս: