Bandai խաղալիքների ու տեսախաղերի ճապոնական արտադրողը հայտարարել է լեգենդար վիրտուալ Tamagotchi-ի նոր տարբերակի մասին այժմ սմարթ ժամացույցի տեսքով: Tamagotchi Smart անունով դեվայսը կվաճառվի այս տարվա նոյեմբերից՝ օրիգինալ «Տամագոչիի» 25-րդ տարելիցին, գրում է Planet Today-ը:

Դեվայսում ի հայտ է գալիս բարձրախոս, որը թույլ կտա շփվել վիրտուալ կենդանու հետ ձայնով. խոսքը վերաբերում է ձայնի նկատմամբ սովորական արձագանքին:

Tamagotchi Smart-ը կարելի է օգտագործել որպես քայլաչափ, ավելին, սարքը կկարողանա փոխանցել տվյալները մյուս դեվայսներին:

Խելացի ժամացույցի տեսքով «Տամագոչի» նոր տարբերակը կվաճառվի միայն Ճապոնիայի տարածքում: Սարքը կթողարկվի տարբեր գույներում, մասնավորապես, կլինի փիրուզագույն, վարդագույն եւ սպիտակ: Հիշեցնենք, դասական «Տամագոչին» ի հայտ է եկել 1996 թվականին GameBoy խաղի համար, այնուհետեւ Bandai թողարկել է Tamagotchi ինքնուրույն էլեկտրոնային խաղալիքները, որոնք սիրվել են ամբողջ աշխարհում (հիմնականում չինական կլոնների տեսքով):