Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունից խորհրդարանականը մեղադրվել է սեռական բռնության մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դատախազությանը:

Իմրան Ահմադ Խանը, որը ներկայացնում է Անգլիայի հյուսիսում Ուեյկֆիլդ ընտրական շրջանը, մեղադրվում է սեռական բռնության հանցագործության մեջ, որը կապված է 2008 թվականի միջադեպի հետ, ասված է Թագավորական դատախազության ծառայության հայտարարության մեջ:

Խանը, որը ստացել է իր տեղը խորհրդարանում 2019 թվականին ընդդիմադիր Լեյբորիստական կուսացկությունից, հայտարարել է, որ 13-ամյա վաղեմության մեղադրանքները «հերքում է ամենավճռական կերպով»:

«Այդ հարցն ինձ խորապես տխրեցնում է, եւ ես, իհարկե, դրան շատ լուրջ եմ վերաբերվում»,-ասված է նրա հայտարարության մեջ: «Մեղադրանքը, որը ես չեմ գործել, ցնցում է, ապակայունացնում եւ վնասում: Ես մեղավոր չեմ»: