Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ  գագաթաժողովը հնարավոր է, եթե Ռուսաստանը դադարեցնի «կործանարար գործունեությունը», հաղորդում է Sky News-ը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը ցանկանում է ՄԲ-ի հետ հարաբերությունների լավացում, Ուոլեսը հայտարարել է. «Ես դրա հույս ունեմ: Սակայն մենք կդատենք նրանց նրանց գործողություններով»:

Նա նաեւ նշել է,որ անգլոռուսական հարաբերությունները ցածր մակարդակում են Սոլսբերիում թունավորման հետ կապված միջադեպից եւ Ղրիմի անեքսիայից հետո: