Ջեն Պսակի. Ուկրաինային ռազմական օգնության զսպման մասին հայտարարությունները նոնսենս են: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:

Նման մեղադրանքներն անհիման համարելով՝ Պսակին հիշեցրել է, որ անցած շաբաթ ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովի նախաշեմին ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության ոլորտում 150 մլն դոլարի չափով օգնության փաթեթ է տրամադրել:

Պսակին նշել է, որ գագաթաժողից երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային: