Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 167-ի:  Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 167-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4496 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5590-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 999, փաստացի բուժվողներինը՝ 2578 (մեկ օրում նվազել է 29-ով): Մեկ օրում արվել է 4121 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 146 453 թեստ»: