Ռուսաստանի Կեմերովո մարզում ինքնաթիռի կործանման հետեւանքով 9 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

L-410 ինքնաթիռը թռիչք էր կատարել Թանայ օդանավակայանից, որից հետո ընկել է անտառում:

Թռիչքի ժամանակ հրամանատարը հայտնել է, որ շարժիչներից մեկը խափանվել է եւ որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին:

Հետ դառնալով՝ ինքնաթիռն ընկել է անտառի մեջ:

Զոհվել է 9 մարդ՝ անձնակազմի երկու անդամ եւ 7 պարաշյուտիստ:

Նշվում է, որ ինքնաթիռում 24 մարդ է գտնվել: