Ընտրություններում գլխավոր հաղթողը Իրանի ժողովուրդն է: Այս մասին ասվում է այաթոլլահ Ալի Խամենեիի տարածած հայտարարության մեջ: Նա նշել է, որ ընտրողների ակտիվությունը «հաստատակամ կամքի, հույսի նշան էր»:

«Երեկվա ընտրություններում հաղթողը Իրանի ժողովուրդն էր, որը կրկին հակազդեց վարձու թշնամական ԶԼՄ-ների քարոզչությանը: Նրանք դրսեւորեցին իրենց ներկայությունը երկրի քաղաքական կյանքում»,-ասել է նա:

Նախնական տվյալներով՝ հաղթել է 60-ամյա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին:

Ռայիսին որեւ քաղաքական կամ տնտեսական ծրագիր չի ներկայացրել նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն աջակցել է միջուկային պակտի վերածնմանը, որը կհանգեցնի ԱՄՆ պատժամիջոցների թուլացմանը: