Ռուսաստանի եւ Իրաքի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարհամ Սալեհը շնորհավորել են Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Իր շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինը նշել է. «Մեր երկրների հարաբերությունները ավանդաբար բարեկամական եւ բարիդրացիական բնույթ են կրում: Հուսով եմ, որ այս բարձր պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կառուցողական համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաեւ միջազգային գործերում գործընկերությանը: Սա լիովին համապատասխանում է ռուս եւ իրանցի ժողովուրդների շահերին, համընկնում է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:

Իրաքյան «Ալ-Նուջաբա» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Աքրամ ալ-Քաաբին նաեւ շնորհավորել է իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին եւ Իրանի ժողովրդին՝ երկրում 13-րդ նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ երկու մահմեդական երկրների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

Իրանի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների ավելի քան 90%-ը հաշվելուց հետո Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հավաքել է ավելի քան 17,8 միլիոն ձայն՝ դառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հաղթող եւ 8-րդ նախագահ: Շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ Այաթոլլահ Խամենեին ողջունել է իրանական մեծ ազգի հաղթանակը հունիսի 18-ի ընտրություններում: