Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Այս նասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Renault և ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, մեկը՝ քաղաքացիների, մյուսն էլ՝ օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են. մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուսն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: