Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հովակիմյանը գողացել է ընտրատեղամասի կնիքը: Այս մասին գրում է yerevan.today-ը:

Հանցագործության վերաբերյալ ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի վստահված անձը։ Ոստիկանությունը, սակայն, հորդորել է սպասել մինչև առավոտ՝ ընտրատեղամասի բացումը․ եթե ստուգեն իրոք կնիքը տեղում չէ, նոր միայն քայլեր կձեռնարկեն՝ բացատրություն տալու կհրավիրեն հանձնաժողովի նախագահին։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահը, որը գողացել է կնիքը, ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի եղբոր կինն է։