Կոնգրեսում հրապարակված հակամենաշնորհային օրենսդրությունը վերանայելու փաթեթը, որն ուղղված է խոշոր IT-ընկերություններին, ընդունման դեպքում կարող է ունենալ հեռահար հետեւանքներ, գրում է AFP-ն:

Հինգ օրինագիծ, որոնք պետք է ներկայացվեն քվեարկությանը հանձնաժողովում հաջորդ շաբաթ, կարող են ճանապարհ ստեղծել այնպիսի հսկաների պառակտման կամ վերակազմակերպման համար, ինչպես Google-ը, Facebook-ը, Apple-ն ու Amazon-ը ամբողջ ինտերնետային էկոհամակարգի միաժամանակյա փոփոխության դեպքում:

Այդ միջոցառումները թույլ չեն տա տեխնոլոգիական հսկաներին օգտագործել երեք կողմերի համար հարթակ՝ առաջարկելով մրցակցային ծառայություններ այդ հարթակներում, ինչը լուրջ վնաս կհասցնի այնպիսի ընկերություններին, ինչպես Apple-ն ու Amazon-ը:

Օրենսդիրները նաեւ ձգտում են արգելել տեխնոլոգիական ընկերություններին առաջնահերթություն տալ իրենց սեփական պրոդուկտներին կամ ծառայություններն՝ նկատի ունենալով Google-ին:

Մյուս միջոցառումը կպահանջի տվյալների «փոխանցումն» ու «փոխազդեցությունը», ինչը կարող է թեթեւացնել մարդկանց համար Facebook-ից դուրս գալը, օրինակ, սեփական տվյալներն ու կոնտակտները պահպանելու դեպքում:

Խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին նաեւ կարգելվի ձեռք բերել մրցակիցներին:

ԱՄՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ եւ Յելի համալսարանից պրոֆեսոր Ֆիոնա Սքոթ Մորթոնը նշել է, որ այդ օրինագիծը պայմանավորված է ԱՄՆ-ում եւ այլ երկրներում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գերիշխող դիրքի վրա հակամենաշնորհային օրենսդրության միջոցով ազդելու անկարողությամբ:

Նա նշել է, որ, եթե օրինագծերն ընդունվեն, Apple-ը, հնարավոր է, ստիպված կլինի վաճառել կամ փակել իր երաժշտական ծառայությունը, որպեսզի չգերիշխի այնպիսի մրցակիցների շրջանում, ինչպես Spotify-ը:

«Apple-ը սպիտված կլինի ընտրել»,-ասել է նա:

Փաթեթը հրապարակվել է գերիշխող տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի առավել ագրեսիվ դիրքորոշման հատկանիշների ֆոնին, այդ թվում՝ նախագահ Բայդենի կողմից Լինա Խանի՝ Դաշնային առեւտրային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրմամբ, որը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մասնատման ակնառու կողմնակիցն է: