Զինված անհայտ անձինք գործել են հարձակումներ Մեքսիկայի սահմանամերձ Ռեյնոս քաղաքի մի քանի շրջաններում. Բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ինչը համընդհանուր խուճապ է հարուցել:

AP-ի հաղորդմամբ՝ հարձակումները սկսվել են նախօրեին կեսօրին քաղաքի արեւելյան մասի մի քանի թաղամասերում՝ Տեխաս նահանգին սահմանամերձ Մաքալենում:

Գործադրվել է բանակը, Ազգային գվարդիան, նահանգի ոստիկանությունն ու այլ գերատեսչությունները: Իշխանությունները հայտարարել են, որ նրանք բերման են ենթարկել տղամարդուն, որի բեռնախցում հայտնաբերել են երկու առեւանգված կանանց:

Այդ շրջանում հանցավոր գործունեության մեջ արդեն վաղուց գերիշխում է Զալիվի նարկոկարտելը, սակայն հանցախմբի ներսում տեղի է ունեցել պառակտում: