Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ Նախագահն իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում՝ Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում։

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։