Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224227 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1149863 վերջին մեկ օրում` 3410 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2585 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 7-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 216049  անձ` վերջին մեկ օրում 50 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4498 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1095 է: