Ժամը 12։00-ի դրությամբ Ընտրությունների վերահսկման կոմիտեի ստացած ահազանգերն է ամփոփել; Այսպիսով արդեն ստացել են 100-ից ավել ահազանգեր, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝

1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում

2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի նկատմամբ

3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն «Քաղաքացիական պայմանագրի» համար

4) խնդիրներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ