Ռուսական ծառայությունները Հայաստանում իրականացնում են սեփական չափումներն ընտրատեղամասերից դուրս գալու պահին: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գարբիելյանովը:

«Հենց նոր ինձ հայտնել են, որ ռուսական ծառայությունները Հայաստանում իրականացնում են սեփական չափումներն ընտրատեղամասերից դուրս գալու պահին: Այսպես կոչված էքզիթ փոլ: Տվյալները չեն հրապարակվում: Ասում են, որ երեկոյան տեղեկանք կուղարկեն դեպի Մոսկվա»,-նշել է նա: