Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել։ Այս տեղեկացնում է Վերելք, Միտք, Միասնություն, Ուժ կուսակցության ֆեսբուքյան էջը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն։ Սկսվել է ծեծկռտուք:

«ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։

Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն»։