Գորիսի ընտրատեղամասերում զինվորներին ակնհայտ ուղղորդում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«խախտումներ ունենք բազմաթիվ։ Մեր վստահված անձինք տեղում են, ուժեղ են, երբ որեւէ մեկն ուզում է խախտումներ անել, տեղում արձանագրում են, թույլ չեն տալիս»,- ասաց նա։

Անդրադառնալով շտաբի ղեկավարների նկատմամբ ճնշումներին՝ Առուշանյանն ասաց. «Մեզ չեն կարող ճնշել։ Ոչ մի բան չկա։ Եթե անգամ խուզարկեն էլ, թող գան, խուզարկեն»։