Մենք պետք է զարգացնենք հայ-վրացական հարաբերությունները: Այդ մասին հունիսի 20-ին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ աշխարհում դժվար է գտնել պետությունների օրինակներ, որոնք հազարամյակներ շարունակ ապրել են հարեւանությամբ եւ չեն պատերազմել միմյանց հետ: «Ուստի մենք պետք է հասկանանք դա եւ զարգանանք»,-հավելել է նա: