Մեզ համար ամենակարեւոր խնդիրը պառակտված հասարակությունը միավորելն է: Այդ մասին հունիսի 20-ին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Պառակտված հասարակության դեպքում անհնար է ոչնչի հասնել՝ ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսական առաջընթացի»,-ասել է նա՝ կոչ անելով սպասել ընտրությունների արդյունքներին: Պատասխանելով հնարավոր կոալիցիա ձեւավորելու մասին հարցին՝ նա նշել է. «Այդ մասին մենք կխոսենք քվեարկությունից, քվեարկության արդյունքները ստանալուց հետո: Այս ընտրությունները կտրուկ տարբերվում են բոլոր այն ընտրություններից, որոնք անցկացվել են Հայաստանում: Ուստի այժմ ինչ-որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է»: