Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը քվեարկեց 1/19 տեղամասում, որտեղ նա եկել էր որդիների հետ: Քվեարկությունից հետ վերջինս զրույցեց լրագրողների հետ՝ նշելով, որ քարոզարշավը ցույց տվեց, որ երևանցին պատիվ ունի, հայ ժողովուրդը պատիվ ունի:

«Ես որպես 6 երեխաների հայր իրենց եւ բոլոր հայ մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, կայուն անվտանգ, զարգացած հայրենիքում: Ես այսօր ես իմ ընտրությունը կատարեցի այդ ուղղությամբ»,-ասաց Մարգարյանը:

«Մենք կարողացել ենք քարոզարշավի ժամանակ մեր ծրագրերը, կատարած և ապագայում կատարվելիք անելիքները ներկայացնել: Մեր առաջնային խնդիրը անվտանգ լինելն է, եւ մեր երեխաների ապագան է»,-ասաց նա:

Խոսելով իրենց թիմից բերման ենթարկվածների և նրանց դեմ ուղղված սադրանքների մասին՝ Մարգարյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի  կենտրոնական շտաբն այդ մասին արդեն խոսել է, հիմա միայն մնում է սպասել գործընթացի ավարտին: