«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը շարունակում է այցելել Գեղարքունիքի մարզի ընտրատեղամասեր։

Համացանցում տարածված տեսանյութերում երեւում է, որ Հայկ Սարգսյանը ընտրատեղամասեր է այցելում թիկնապահների հետ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայկ Սարգսյանը հեռախոսով ներկայացնում ընտրատեղամասում տիրող իրավիճակը:

«Ամեն ինչ նորմալ է, լավ ա ամեն ինչ»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը շարասյունով շրջում է Ճամբարակի տեղամասերով, մեքենաների վրա էլ պաստառներ կան։

Ավելի վաղ Հայկ Սարգսյանը լուսանկարել էր քվեախցիկը եւ այն հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, ինչը մասնագետների գնահատմամբ, ընտրության գաղտնիության խախտում է եւ հանցագործության տարրեր է պարունակում։