Լիբանանի խոշորագույն քրիստոնեական քաղաքական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ դեռեւս  ցանկանում է, որ նշանակված վարչապետ Սաադ ալ Հարիրին ձեւավորի նոր կառավարություն, եւ մեղադրել է քաղաքական ընդդիմադիրներին մի քանի ամիս տեւած քաղաքական պարալիչի մեջ:

Հարիրին վարչապետի պաշտոնում է նշանակվել չորրորդ անգամ հոկտեմբերին՝ խոստանալով ձեւավորել տեխնոկրատների կառավարություն բարեփոխումներ անցկացնելու նպատակով, որոնք անհրաժեշտ են օտարերկրյա օգնություն ստանալու համար, սակայն գործընթացը հայտնվել է փակուղու մեջ նախարարներ նշանակելու պատճառով, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ցանկանում ենք ունենալ կառավարություն այսօր, ոչ թե վաղը, եւ Սաադ ալ Հարիրիի գլխավորությամբ»,-ասել է երկրի խոշորագույն քրիստոնեական դաշինքի՝ Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ Հերբան Բասիլը:

Բասիլը, որը միաժամանակ նախագահ Միշել Աունի փեսան է, հայտարարել է, որ նրա դաշինքը զիջումներ է արել, սակայն ընդդիմադիրները պնդել են, որ նախագահը չառաջարկի որեւէ նախարար:

Նա կոչ է արել «Հեզբոլահի» առաջնորդ Սայեդ Հասան Նասրալին միջամտել: «Ես ցանկանում եմ, որ Նասրալան լինի դատավոր, քանի որ վստահում եմ նրան եւ նրա ազնվությանը»,-ասել է Բասիլը: «Նա գիտի՝ որքան ենք մենք զիջել կառավարություն ձեւավորելու հարցում»:

Բասիլն ասել է, որ որոշ քաղաքական գործիչներ փորձել են վերածել նախագահին «պատին կախված նկարի, որը կարելի է կոտրել անհրաժեշտության դեպքում»՝ չտալով հնարավորություն առաջարկել նախարարների թեկնածուներ: