Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր  հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշով մեքենա է կայանված, որն ուղղորդում է ընտրողերին՝ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Տեղադրված էր նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է մեքենայի պետհամարանիշը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի հետ զրույցում  այս տեղեկությունը կեղծիք համարեցին՝ հայտնելով, որ նախագահի աշխատակազմում նման մակնիշի եւ պետհամարանիշներով  ավտոմեքենա պարզապես  չկա: