Հորդանանում մեկնարկում է դարի դատավարության սեփական տարբերակը: Դատարանի առաջ կկանգնի թագավոր Աբդալա II-ի ազգականն թագավորական պալատի նախկին ղեկավարը ապստամբություն հրահրելու մեղադրանքով, գրում է AP-ն:

Նրանք մեղադրվում են նախկին թագաժառանգ, թագավորի ազգական Համզայի հետ միապետի դեմ անկարգություններ հրահրելու նպատակով դավադրության մեջ: Պալատական վեճը ծագել է ապրիլի սկզբում, երբ Համզայի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այդ դեպքը մրցակցություն է բացահայտել Հորդանանի ավանդաբար զուսպ հաշեմական տոհմում եւ առաջացրել միապետի նկատմամբ աննախադեպ հանրային քննադատություն:

Մեղադրյալներն իսթեբլիշմենթի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն են, որոնք կկանգնեն դատարանի առաջ, որը սովորաբար հետապնդում է թմրամիջոցների հետ կապված հանցագործներին կամ ահաբեկիչներին: «Որքանով տեղյակ եմ, Հորդանանի պատմության մեջ այսպիսի գործ չի եղել»,-ասել է փաստաբան Ալա Հասաունան: Նրա խոսքով՝ դատավարությունը կարող է սկսվել երկուշաբթի:

41-ամյա Համզան կենտրոնական անձն է՝ չնայած նրան մեղադրանք չի առաջադրվել: Իրար հակասող պատմություններում նա կամ կառուպցիայից տուժած սովորական հորդանանցիների կողմնակիցն է, կամ դժգոհ թագաժառանգ, որը այդպես էլ չի ներել Աբդուլային 2004 թվականին թագաժառանգի տիտղոսի զրկումը՝ ի օգուտ թագավորի ավագ որդու:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Համզան լի էր վճռականությամբ թագավոր դառնալու իր ձգտումը կյանքի կոչելու գրոծում: Թագաժառանգն ու մեղադրյալներ Շարիֆ Հասան բին Զաիդն ու Բասեն Ավադալան որոշել էին դավադրաբար դժգոհություն հրահրել:

Անվտանգության մարմինները սկսել էին հետապնդել նրանց մարտի կեսից՝ Սոլթ քաղաքի հիվանդանոցում թթվածինն անջատելու առնչությամբ հանրային դժգոհության ժամանակ, որի հետեւանքով զոհվել էր կորոնավիրուսով ութ պացիենտ:

Համզան հանդիպել էր զոհվածների ընտանիքների հետ: Մեղադրանքում գրված է, որ թագաժառանգը «օգտվել էր» ընտանիքների ողբերգությունից պոպուլիստական գաղափարներ տարածելու համար: