«Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համարվում են ֆավորիտներ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների շրջանում: Այդ մասին վկայում են հեռախոսային հարցման տվյալները, որն անցկացրել է ՌԻԱ Նովոստի գործակալության սոցիոլոգիական ծառայությունը:

Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը, այն պարզել է Հայաստանի բնակիչների նախընտրական նախասիրությունները: Հարցմանը մասնակցել է 992 հարցված, Հայաստանի բնակչության շրջանում ընտրանքը կազմվել է՝ ըստ բնակության վայրի, սեռի եւ տարիքի: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2 տոկոսը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտ է «Հայաստան» դաշինքը, որը ձեւավորվել է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ. դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 32 տոկոսը: Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ըստ հարցման տվյալների, պատրաստ է ձայն տալ հարցվածների 24 տոկոսը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 4 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Լուսավոր Հայաստան»-ը՝ 2-ական տոկոս ձայն: Հարցվածների 10 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին, դժվարացել է պատասախանել եւս 10 տոկոսը: Մնացած 16 տոկոս հարցվածներն առաջարկել են իրենց տարբերակը քվեարկության համար: