Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու է, մտնելով թիվ 7/8 ընտրատեղամաս, ասել է. «ՔՊ»-ից ո՞վ ա ստեղ, դուխներդ տեղը, հաղթելու ենք»: Այս մասին «Հետք»-ի  հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նորայր Նազարեթյանը:

Նախագահը հորդորել է, որ վերջինս դադարեցնի: Կարապետյանը պատասխանել է՝ «ինձ կարելի ա»:

Հանձնաժողովի նախագահ Արտավազդ Ալեքսանյանը վստահված անձնանց հորդորով դեպքի առթիվ արձանագրություն կազմեց:

Այնուհետև մտնելով դիմացի՝ թիվ 7/7 ընտրատեղամաս, նորից հարցրել է, թե ովքեր են ՔՊ վստահված անձինք, մոտեցել նրանց, ասել. «Դուխով, ձեր մոտ ամեն ինչ լա՞վ է»:  Վստահված անձանց դրական պատասխանից հետո վերջինս հեռացել է: Այստեղ նույնպես  արձանագրություն կազմեցին: