Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Պատիվ ունեմ» դաշինքից:

«Դրա արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից»,-ասված է հաղորդագրության մեջ: