Հայաստանում ավարտվել է Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս րոպեներին երկրի ամբողջ տարածքում փակվում են ընտրատեղամասերը, սկսվում է արդյունքների հաշվարկի գործընթացը: 21.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների մասնակցության վերջնական ցուցանիշը: Կեսգիշերի շրջանում սկսվի արդյունքների հրապարակումը առցանց ռեժիմով: NEWS.am-ը մայրաքաղաքում եւ մարզերում մի քանի ընտրատեղամասերից կվարի ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը: