Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել: Հղում են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ինչը բացարձակ ապօրինի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելել է. «Դա հանցագործություն է, անհիմն կերպով ընտրական իրավունքին խոչընդոտելը: Ըստ տարածված լուրերի այդ ցուցումը տրվել է ուղղակիորեն ոստիկանապետի կողմից, իսկ մերժման տեքստի ձևը միասնական տրամադրվել է բոլորին:

Նկարում` մեկ օրինակ է և անձը, ում իրավունքը խախտվել է, պատրաստվում է գնալ ՀՔԾ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Հ.Գ. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ: Բոլոր կատարողները և կազմակերպիչը պետք է կանգնեն դատարանի առաջ»,- գրել է Հովհաննիսյանը: