Քվեարկության ավարտի ազդարարումից հետո 9/21 տեղամասում ձայների հաշվարկը ժամանակին չի սկսվել: Իշխանության մի խումբ համակիրներ մնացել են ընտրատեղամասում և հանձնաժողովի անդամների պնդմամբ խոչընդոտել իրենց աշխատանքը: Ներսում լարվածխ իրավիճակ է առաջացել:

Նրանց փոխանցմամբ, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը պոկել է քվեատուփի կապարակնիքը, ինչը օրենքի խախտում է: Հանձնաժողովի անդամները հորդորել են Իոաննիսյանին լքել տարածքը, բայց վերջինս չի ենթարկվել նրանց:

9/21 տեղամաս են հրավիրվել ոստիկաններ, որոնք արձանագրություն են կազմել դեպքի առթիվ: Միջադեպի ամանակ հնչում էին վիրավորանքներ: Ներկա երիտասարդ կանանցից մեկն Իոաննիսյանին անվանեց բոմժ, պուտանկա, գոմիկ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրսում կարմիր բրետավորներ են հավքվել, կան մի քանի ոստիկանական մեքենաներ եւ մի քանի տասնյակ ոստիկաններ:

Այս առնչությամբ գրառում է արել ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա մասնավորապես, նշել է. «9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։ Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, ով, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։

Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում` պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնքի, որ թե՜ փակ լինի և թե՜ ցույց տան, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։

ՏԸՀ նախագահը պատռեց (ոչ թե բացեց, այլ պատռեց) իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ միասին հայտարարեց թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը (ամենը մի քանի ուղիղ եթերներում)։

Ընդ որում, դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չէին ինքնասոսնձվող թղթերը, որոնք փակցվեցին միմիայն մեր դիտորդի պահանջի ներկայացումից հետո։

Այդ ընթացքում վստահված անձանցից մեկը իմ հասցեին բռնության սպառնալիք է հնչեցրել»: