Հայաստանի Կենտրոնական ընտրահանձնաժողովը սկսել է հրապարակել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենանախնական արդյունքները: Ներկայում հաշվարկվել է քվեաթերթիկների 0,83 տոկոսը 80 փոքր գյուղական համայնքներում:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1.           «Քաղաքացիական պայմանագիր» - 58,04 տոկոս (6107 ձայն),

2.           «Հայաստան» դաշինք - 22,01 տոկոս (2316),

3.           «Պատիվ ունեմ» - 5,66 տոկոս (506),

4.           «Բարգավաճ Հայաստան» - 5,11 տոկոս (511),

5             «Հանրապետություն» - 1,66 տոկոս (175),

6.           «Լուսավոր Հայաստան» - 1,25 տոկոս (132):

Մնացած թեկնածուները դեռեւս հավաքել են մեկ տոկոսից ցածր ձայներ: