Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 2րդ դպրոցում տեղակայված 21/51 ընտրատարածքում թվային անճշտություններ կան: Ակնհայտ է, որ ընտրակեղծիք է տեղի ունեցել:

ArmLur.am-ը պարզեց, որ այդ ընտրատարածքում ընտրություններին տեխնիկական սարքով գրանցվել է 841 մասնակից: Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

1. Արդար Հայաստան 0

2. ՀԱԿ 11

3. ՔՊ 535

4. Զարթոնք ԱՔԿ 1

5. Ազատություն 2

6. Պատիվ ունեմ 42

7. Միասնական հայրենիք 7

8. ՀԱՊԿ 0

9. ԼՀԿ 8

10. Մեր տունը Հայաստան է 1

11. Հանրապետություն 40

12. Հայոց հայրենիք 12

13. Ազատ հայրենիք 2

14. ԲՀԿ 39

15. ՀԴԿ 0

16. 5165 12

17. ՔՈ 0

18. Շիրինյան-Բաբաջանյան 2

19. Ազգային օրակարգ 0

20. Վերելք 0

21. Ազատական 13

22. Եվրոպական կուսակցություն 1

23. Հայաստան 123

24. ԱԺԲ 3

25. Ինքնիշխան Հայաստան 1

Քվեարկության մասնակիցների կողմից բաշխված քվեները գումարելով ստացվում է 855: Այսինքն՝ 14 քվեաթերթիկ ավել է եղել քվեատուփի մեջ, քան մասնակիցների թիվն է:

Ներկայացնում ենք նաև ասվածն ապացուցող փաստաթղթերը: