Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: