Ավելի քան մեկ ժամվա դադարից հետո Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 01:00 դրությամբ ակտիվորեն սկսեց թարմացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների տվյալները: Երևանի ժամանակով ժամը 01:15-ի դրությամբ հաշվարկվել է քվեաթերթիկների  12,33%-ը: Ներկայացված են 465 համայնքների ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1.            «Քաղաքացիական պայմանագիր» -59,28% (92960),

2.            «Հայաստան» դաշինք - 18,27% (28648),

3.            «Պատիվ ունեմ» դաշինք - 5,66% (8868),

4.            «Բարգավաճ Հայաստան» - 4,81% (7543),

5.            «Հանրապետություն» - 2,4% (3762),

6.            «Լուսավոր Հայաստան» - 1,14% (1781):