Թեհրանի` միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պայմանագրին կրկին միանալու ԱՄՆ որոշումը կախված կլինի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի որոշումներից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիլվանը:

Ըստ նրա՝ անկախ նրանից, թե ով կլինի Իրանի նախագահը, «դա այդքան կարեւոր չէ, որքան այն՝ պատրաստ է արդյոք նրանց ամբողջ համակարգը ստանձնել (իր վրա) ստուգելի պարտավորությունները»՝ հրաժարվել միջուկային զենքի ստեղծման հնարավորությունից, հայտնում է «Ամերիկայի ձայնը» ,

«Որոշ կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Իրանի դեմ պատժամիջոցները եւ Թեհրանի պարտավորությունները, դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է նա:

«Բայց սլաքը ճիշտ ուղղությամբ է  ցույց տալիս,- հավելել է նա:- Տեսնենք՝ արդյոք Իրանը կատարում է իր համար անհրաժեշտ բարդ ընտրությունները»: «Վերջնական որոշումը գերագույն ղեկավարինն է, որը պետք է որոշի` կգնա նա արդյոք դիվանագիտական ​​ուղով, թե՞ աճող ճնշման կենթարկվի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ միջազգային հանրության կողմից»,- ասել է Սալիվանը:

Նա նշել է, որ նոր պայմանագիրը կարող է ավելի երկար ժամկետ ունենա, քան սկբնական պայմանագիրը, որը նախատեսված է մինչ 2030 թվականը:

Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե երբ կարող են վերսկսվել պաշտոնական միջազգային բանակցությունները: