Սոցցանցերում հայտնվել է Դուբայի սկանդալային արքայադստեր նոր լուսանկարն Իսպանիայից «եվրոպական արձակուրդում»:

Բրիտանական լրատվամիջոցների կողմից Instagram-ում տեղադրված լուսանկարում է Շեյխուհի Լատիֆա բինտ Մուհամեդ Ալ Մաքթումն է Ադոլֆո Սուարես Մադրիդ-Բարախաս օդանավակայանում:

Սիոնեդ Թեյլորի կողմից Instagram-ում տեղադրված լուսանկարում Լատիֆան պատկերված է Ադոլֆո Սուարես Մադրիդ-Բարախաս օդանավակայանում: «Հինալաի եվրոպական արձակուրդ Լատիֆայի հետ: Մենք ուրախ ժամանակ ենք անցկացնում»,- գրել է նա: Շեյխ Լաթիֆայի մասին հարցին Թեյլորը գրել է, որ «նրա հետ ամեն ինչ կարգին է»:

Մայիսին Թեյլորը տեղադրել էր շեյխ Լատիֆայի պատկերները Դուբայի առեւտրի կենտրոններում:

35-ամյա Շեյխա Լատիֆան փորձել էր փախնել երկրից 2018-ին, սակայն հատուկ ջոկատայինները գտել էին նրան Հնդկաստանի ափերի մոտ գտնվող նավակում: Այս տարվա փետրվարին BBC-ի թողարկած տեսանյութերում Շեյխա Լաթիֆան հայտարարել էր, որ իրեն պահում են «բանտի վերածված» վիլլայում: