Բուշերի ատոմակայանը ժամանակավորապես դադարեցրել էաշխատանքը տեխնիկական խնդրի պատճառով, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, հաղորդում է Mehr-ը:

Ատոմակայանը կվերսկսի աշխատանքը տեխնիկական խնդիրները վերացնելուց մի քանի օր անց:

Ատոմակայանը տեղակայված է Իրանի հարավ-արեւմուտքում՝ Պարսից ծոցի ափին, Բուշեր քաղաքից 17 կմ հարավ-արեւելք: Էլեկտրակայանը շահագործման էր հանձնվել 2011 թվականին:

2014-ին Ռուսաստանն Իրանի հետ համաձայնագիր ստորագրեց Բուշերում երկրորդ եւ երրորդ ռեակտորների կառուցման գործում համագործակցության մասին, որի գործարկումը նախատեսված է համապատասխանաբար 2024 եւ 2026 թվականներին: