ԱՄՆ Ալաբամա նահանգում միջպետական ​​մայրուղու վրա մի քանի ավտոմեքենաների միջեւ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է մանկատան ութ երեխա, ինչպես նաեւ մի տղամարդ եւ նրա երեխան, հայտնում է Associated Press-ը:

Ֆուրգոնը, որում գտնվում էին 4-ից 17 տարեկան երեխաները, պատկանում էր աղջիկների մանկատանը: Վթարը խլել է նաեւ մյուս ավտոմեքենայում գտնվող եւս երկու մարդու կյանք» զոհերը 29-ամյա Քոդի Ֆոքսը եւ նրա 9 ամսական դուստր Արիանան էին:

«Սա իմ կյանքում տեսած ամենասարսափելի ողբերգությունն է»,- ասել է մանկատան տնօրեն Մայքլ Սմիթը: «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ ես տեսա»,- ասել է Սմիթը պատահարի մասին, որի վայր նա ժամանել էր շաբաթ օրը:- Մենք այս աղջիկներին սիրում էինք մեր սեփական երեխաների պես»: