Ավելի քան 41.000 մարդ հանրագիր է ստորագրել՝ կոչ անելով Ջեֆ Բեզոսին թողնել տիեզերքում հուլիսին կայանալիք թռիչքից հետո, փոխանցում է BI-ը:

Blue Origin տիեզերական ընկերության հիմնադիր Բեզոսը հայտել էր, որ ինքը եւ իր եղբայր Մարկ Բեզոսը New Shepard հրթիռով հուլիսի 20-ին կթռնեն տիեզերք: Այն կլինի ընկերության առաջին մարդատար թռիչքը:

Բեզոսի հայտարարությունից երեք օր անց երկու հանարագիր էր ներկայացվել՝ փորձելու կանխել միլիարդատիրոջ վերադարձը Երկիր: Երկուսն էլ ընդամենը 10 օրվա հազարավոր ստորագրողներ էին հավաքել:

Ավելի քան 23.000 մարդ ստորագրել էր «Թույլ մի տվեք, որպեսզի Ջեֆ Բեզոսը վերադառնա Երկիր» հանրագիրը: «Միլիարդատերեր չպետք է լինել... երկրի վրա կամ տիեզերքում, բայց եթե նրանք նախընտրեն վերջինս, ապա պետք է մնան այնտեղ»,- ասվում է խնդրագրում:
Որոշ ստորագրողներ պատճառ են նշել, որն այնպիսի մեկնաբանություններ էր ընդգրկում, ինչպիսիք են ՝ «Վերադառնալ երկիրը արտոնություն է, այլ ոչ թե իրավունք» եւ «Երկիրը չի ցանկանում այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ջեֆը, Բիլը [Գեյթսը], Իլոնը [Մասկը] եւ այլ նման միլիարդատերեր»:

Մեկ այլ խնդրագիր, որը կոչվում է «Խնդրագիր Ջեֆ Բեզոսի՝ երկիր վերադառնալը թույլ չտալու համար», հավաքել է ավելի քան 18.000 ստորագրություն եւ արագորեն թափ է հավաքում: Ստորագրահավաքի հեղինակ Խոսե Օրտիսը գրել է, որ Բեզոսն «աշխարհի տիրապետությամբ տարված չար տիրակալ է»: «Մարդկության ճակատագիրը ձեր ձեռքերում է»,- գրել է Օրտիսը:

Բեզոսը իր եղբոր եւ New Shepard տիեզերանավի նստատեղի համար Blue Origin աճուրդի հաղթողի հետ 11 րոպեանոց թռիչք կկատարի դեպի տիեզերքի եզրը:

Երբ New Shepard-ը հասնի Կարմանի գծին՝ երեւակայական սահման, որը գտնվում է Երկրի մակերևույթից 62 մղոն (100 կմ) բարձրության վրա, պարկուճը կբաժանվի արագացուցիչից, նորից կմտնի մթնոլորտ եւ պարաշյուտներով հետ կթռնի Երկիր: