Հայաստանում հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224253 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1152631 վերջին մեկ օրում` 2768 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2547 պացիենտ. Մեկ օրում նվազել է 38-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 216112  անձ` վերջին մեկ օրում 63 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4499 է: