Բել Էյրում բնակվող Մեթ Սաբզը ասել է, որ իր տուն է ներխուժել մերկ չարագործ, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Մեթ Սաբզը հեռուստաալիքին պատմել է, որ տարօրինակ հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի ցերեկը, երբ կինը տեղեկացրել է, որ տեսախցիկը տեսագրել է տուն ներխուժած մերկ տղամարդու։ Տան տերն ասել է, որ տանը բախվել է մեկի հետ ու հարցրել, թե ինչ է անում այստեղ, ինչին ի պատասխան անկոչ հյուրն ասել է. «Սա իմ տունն է»։

Սաբզը զանգահարել է 911։ Բայց այդ ընթացքում մերկ չարագործը սկսել է փորձել տերերի հագուստը եւ անգամ լողացել է ջրավազանում։ Սաբզն ասել է, որ տղամարդը սպանել է երկու թութակ՝ տրորելով նրանց։ Բեւեռլի Հիլզի ոստիկանությունը կասկածյալին նույնականացրել է որպես Փոլ Կիյան։ Նրան սպառնում է մեղադրանք կողոպուտի եւ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։